Հոկտեմբեր 22, 2020 09:49 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն Անկարային դիմի այդ հարցով:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայն այդ մասին հայտարարել է CNN Türk-ի եթերում:

Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատանքներ է տանում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ  և  աջակցում է Հայաստանին:

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումների նոր փուլը սկսվել; է  սեպտեմբերի 27-ին: Եվ չնայած հրադադարի հաստատման մասին պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում, հրադադարը պարբերաբար խախտվում է:

 Ադրբեջանը, հղում անելով իր տածաքային ամբողջականությունը,  Հայաստանին կոչ է անում իր ուժերը դուրս բերել  «օկուպացված» տարածքներից: Հայաստանը կոչ է անում ճանաչել լեռնային Ղարաբաղի բնակչության «ինքնորոշման իրավունքը»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ