Հոկտեմբեր 22, 2020 09:55 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանի բանակն ազատագրել է ևս 22 գյուղ

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ջաբրայիլ, Ֆիզուլի և Զանգիլան քաղաքների մերձակա 22 գյուղերի գրավման մասին:

«Ադրբեջանի Հանրապետության բանակն օկուպացումից ազատագրել է  Ադրբեջանի գյուղերը», - գրել է Ալիևը Թվիթերի իր էջում:

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանին պատկանող այս բնակելի տարածքները 27 տարի առաջ օկուպացվել էին հայկական ուժերի կողմից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է:  Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր ուժերը դուսր բերի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից:

Պիտակ

Մեկնաբանություններ