Հոկտեմբեր 22, 2020 10:18 Asia/Tehran
  • ՌԴ Պետդումայում սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Մոսկվան ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նույնիսկ թույլ է տվել ԼՂՀ տարածքում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորությունը, չնայած եւ նշել է, որ վստահ չէ, թե ինչպես Մոսկվան պետք է վարվի այս հակամարտությունում: Ընդ որում, պատգամավորն օգնության մի քանի տարբերակ է ենթադրել, գրում է Segodnya.ru-ն: «Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակման բացման միջոցով: Անհրաժեշտության դեպքում մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մոկ տարածման մասին է, ինչից կտուժեն եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը, եւ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը, ըստ որի` Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են խաղաղությունը տարածաշրջանում` ռազմական ռեվանշի հասնելու համար, ուստի նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է առաջատար երկիր հանդիսանում հետխորհրդային տարածքում:

Պատգամավորը համաձայն է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռ չունի դիվանագիտական ​​լուծում: Ինչպես արձանագրել է պատգամավորը, բանակցային գործընթացը փաստացի չի շարժվում` չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: Ադրբեջանական կողմը շարունակում է խաղալ հասարակության առջեւ. կողմ է հանդես գալիս բանակցություններին, սակայն, միեւնույն ժամանակ, շարունակում է հարձակումը եւ «կուլիսներում անընդունելի պահանջներ է առաջադրում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հաստատել էր Մոսկվայի` Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զինյալների հայտնվելուն արձագանքելու իրավունքը: Նրա խոսքով` Ղարաբաղում ջախջախված խմբերի անդամներն ուղարկվում են Ռուսաստան, քանի որ թշնամի են համարում ՌԴ-ին, ինչպես եւ` Հայաստանին:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ