Հոկտեմբեր 22, 2020 23:00 Asia/Tehran
  • Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և  Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն այս մասին ասել է «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Ինչպես ես եմ հասկանում, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, որովհետև մենք կարծում ենք, որ այդպիսի վիճելի հարցերը հարկավոր է լուծել ոչ թե ուժի, զենքի, այլ դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների սեղանին: Այո, իհարկե, կարելի է ասել, որ այնտեղ 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց ոչ մի օգուտ չկա: Իմ կարծիքով դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ