Հոկտեմբեր 22, 2020 23:23 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը ասել է, որ պատերազմից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր

Խաղաղությունը լիովին կփոխի իրավիճակը տարածաշրջանում։

    «Խաղաղությունը լիովին կփոխի իրավիճակը տարածաշրջանում։ Ես հույս ունեմ տեսնել այդ ժամանակը, երբ երեք կովկասյան երկրները կհամագործակցեն։ Այժմ, օրինակ Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության մակարադկը շատ բարձր է։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, և մենք հիանալի հարաբերություններ ունենք Վրաստանի ներկայիս կառավարության հետ։ Մենք միմյանց աջակցում ենք, մենք լավ հարևաններ ու բարեկամներ ենք»,- ճապոնական Nikkei օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱզերԹաջը, փոխանցում է Armenia.Az-ը։

 «Տեսեք, որքան նախագծեր ենք մենք միասին իրագործել. նավթի, գազի և էլեկտրաէներգիայի փոխադրում, երկաթուղային հաղորդակցություն, Բաքու-Թբիլիսի-Կարս, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և շատ այլ նախագծեր։ Ադրբեջանը, իմ կարծիքով, Թուրքիայի հետ մեկտեղ հանդիսանում է՝ Վրաստանում ներդրումների ծավալով առաջինը, կամ երկրորդը, ինչպես նաև առաջին, կամ երկրորդ հաարկատուն։

 Ի դեպ, 1990-ական թվականներին, երբ քննարկվում էր գազատարի շինարարության հարցը, Արևմուտքից ընդունվել էր Հայաստանի տարածքով դրա անցկացման մասին առաջարկություն։ Սակայն Հայաստանը պետք է ազատեր տարածքները, և այդ դեպքում խողովակաշարը կարող էր անցներ Ադրբեջանից Հայաստան, այնուհետև Նախչըվան, իսկ այնտեղից Թուրքիա։ Դա ամենակարճ երթուղին էր։ Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք խողովակաշարի երթուղին։ Այն անցկացրել են այնպես, որպեսզի շրջանցել Հայաստանը։ Սակայն հայերը կարծում էին, որ մենք չենք կարողանա կառուցել այդ խողովակաշարը, ուստի հրաժարվեցին։ Ես համարում եմ, որ այժմ նրանք ափսոսում են դրա համար։ Օկուպացիայի պատճառով նրանք լռվել են փակուղու մեջ։ Նրանք կարծում էին, որ մենք չենք կարողանա կառուցել խողովակաշարեր և երկաթուղային ճանապարհներ։ Եվ միշտ աջակցել են Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհին։ Այդ երկաթգիծը գոյություն ուներ, սակայն մեր եղբայրական Թուրքիան այն փակեց հայկական օկուպացիայի պատճառով։ Այսպիսով, ըստ էության՝ Հայաստանը ելք ունի դեպի ծով, բայց Ադրբեջանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունների պատճառով փակ է հայ-թուրքական սահմանը։ Դուք կարող է չգիտեք, բայց նրանց սահմանադրությունում գրված է Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Պետք է խելագար լինել, որպեսզի տարածքային հավակնություններ ունենալ այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին է Թուրքիան։ Բայց դրանում է նրանց գաղափարախոսության էությունը։

 Հայաստանի նախկին կառավարության հետ բանակցությունների ընթացքում ուղարկվել էր հաղորդագրություն այն մասին, որ օկուպացիայի դադարեցման դեպքում՝ Ադրբեջանը կարող է տարբեր սոցիալական և տնտեսական նախագծեր իրագործել Լեռնային Ղարաբաղում։ Այդ ուղերձը Հայաստանի նախկին նախագահին էր ուղարկվել Մինսկի խմբի համանախագահների միջոցով, և նրանք դրանից հրաժարվեցին։

  Այսօր մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում են աղքատության մեջ։ Գիտեք, որ այնտեղ լիովին գործազրկություն է, տիրում է աղքատություն և ենթակառուցվածքը ավերված է։ Մենք պատրաստ էինք ներդրումներ անել։ Բայց մենք ասում էինք, որպեսզի նրանք ազատեն տարածքները, և մենք նրանց կօգնենք։ Այսօր, երբ մենք ինքներս ենք ազատագրում տարածքները, մենք անշուշտ, կօգնենք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, և, իհարկե, նաև ադրբեջանցիներին, որոնք կվերադառնան, որպեսզի վերականգնեն այդ տարածքը։ Բայց, եթե Հայաստանը կառուցողական քայլեր ձեռնարկի և ազատի տարածքները, իհարկե մենք կբացենք բոլոր ենթակառույցները։ Ես լսել եմ նաև Թուրքիայի կառավարության դիրքորոշման մասին, որ նրանք կբացեն ենթակառույցները, եթե Հայաստանը ազատի մեր տարածքները։ Այդ ժամանակ իրավիճակը Հարավային Կովկասում լիովին կփոխվի»,- ասել է պետության ղեկավարը։

 «Հայ-թուրքական սահմանը փակ է օկուպացիայի պատճառով։ Երբ վերջ տրվի օկուպացիային, սահմանները կբացվեն։ Սա Թուրքիայի կառավարության պաշտոնական քաղաքականությունն է, և հայերը այդ մասին գիտեն։ Առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը՝ Հայաստանը ապագա չունի։ Որովհետև նա փոքր շուկա է և այժմ ավելի կփոքրանա։ Բնւկչությունը նույնպես նվազում է, շատ բարձր է արտագաղթը։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում իրական բնակչությունը այժմ 2 միլիոնից պակաս է, և այն ավելի կպակասի, որովհետև աշխատանք չկա, հատկապես այժմ, երբ նրանք զրկվել են շատ բերքառատ օկուպացված հողերից։ Եթե նայեք վերևից արված լուսանկարներին, ապա կտեսնեք, թե ինչպես են նրանք մեր հողերը օգտագործում անօրինական արտադրանքի համար։ Նրանք օգտագործում են ոչ միայն մեր հողերը, այլ նաև Քելբաջարում մեր ոսկու հանքերը։ Այն դեպքում, եթե նրանք չդադարեցնեն իրենց գործունեությունը, այնտեղ կան օտարերկրյա ընկերություններ, որոնց նկատմամբ մենք դատական հայց կներկայացնենք։ Ի դեպ, ամեն դեպքում, նրանք շուտով կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այսպիսով, հաշվի առնելով, որ նրանք կզրկվեն գյուղատնտեսության նման կարևոր հատվածից՝ նրանք էլ ավելի շատ խնդիրներ կունենան և անկում կապրեն, իսկ մենք կզարգանանք։ Մեր բնակչությունը աճում է։ Թուրքիայի բնակչությունը կազմում է 83 միլիոն, Ադրբեջանինը՝ 10 միլիոն։ Իսկ Հայաստանի բնակչությունը երկու միլիոնից պակաս է։ Նրանք պետք է մտածեն, թե այստեղ ինչպես կապրեն 10, 20, 50 տարի հետո, եթե նրանք ժխտեն տարրական տրամաբանությունը, եթե վերջ չտան օկուպացիային։ Մենք նրանց ցույց տվեցինք, թե ով ով է մարտի դաշտում։ Նրանց «խիզախ բանակի» մասին բոլոր առասպելները կեղծ էին և ուղղակի ֆեյք են։ Նրանց բանակը փախչում է։ Մենք հաղթում ենք և կշարունակենք, քանի դեռ նրանք չեն լքել մեր հողերը»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ