Հոկտեմբեր 22, 2020 23:29 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Իրանի համար կենսականորեն կարեւոր է, որպեսզի իրենց հարեւանները թշնամիներ չլինեն

Ռուսաստանի եւ Իրանի համար կենսականորեն կարեւոր է, որպեսզի իրենց հարեւանները թշնամիներ չլինեն, իսկ առաջացող հակասությունները նրանց միջեւ լուծվեն բանակցային սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի եւ նորմերի համապատասխան, ամրագրված ՄԱԿ Կանոնադրությամբ։

Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ սրացումը ԼՂ հակամարտության գոտում, սրացման սկզբից ի վեր, բազմիցս է քննարկվել ռուսական եւ իրանական ղեկավարության կողմից եւ բարձր եւ բարձրագույն մակարդակներում։ Զախարովան նաեւ ասել է, որ երկուստեք արձանագրում են այս առումով տեսակետների նույնություն այն մասով, որ այսօր կարեւոր է, որպեսզի կրակը դադարի եւ սկսվեն բանակցությունները։ Եվ կրակի դադարեցումը եւ բանակցությունները այլընտրանք չպետք է ունենան։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նաեւ ասել է, որ ռուսական կողմը լավ գիտի, որ Թեհրանում աջակցում եւ բարձր են գնահատում իրենց ջանքերը եւ որպես ռեգիոնալ խաղացող եւ ԵԱՀԿ ՄԽ-ում, իսկ ռուսական կողմն էլ ակնկալում է շարունակել ձեւավորված մտքերի փոխանակությունը իրանցի գործընկերների հետ, որոնք գնահատականները պահանջված են եւ ուշադրությամբ ուսումնասիրվում են Մոսկվայում։ Զախարովան նաեւ նկատել է, որ Մոսկվայում վստահ են, որ Թեհրանը օգնելու է Երեւանին եւ Բաքվին գալու այն գիտակցմանը, որ արյունահեղությունն ու թշնամանքը շարունակելը անհեռանկար է եւ կործանարար։

Hraparak.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ