Հոկտեմբեր 23, 2020 10:38 Asia/Tehran
  • Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը: Մամուլի համար այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակը կքննարկի նախարարների հետ կալանալիք իր հանդիպումներում: «Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական երկրների կարծիքով, առաջ շարժվելու ճիշտ ուղին կոնֆլիկտը դադարեցնելն է, դեէսկալացիայի ապահովման անհրաժեշտության մասին հայտարարելն է»,-ասել էր նա:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ուղևորվել է Վաշինգտոն ղարաբաղյան հարցի հետ կապված հանդիպումների նպատակով:

Armenpress.am                                                    

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ