Հոկտեմբեր 23, 2020 18:18 Asia/Tehran
  • Պեսկովը պատասխանել է Թուրքիային

Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձեւաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսկապես դեռ չի կարելի հաստատել, որ կողմերը պահպանում են նախկինում ձեռքբերված հրադադարի ռեժիմի եւ մարդասիրական դադարի շուրջ պայմանավորվածությունները: Ցավոք, կողմերը դրանք չեն պահպանում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը:

«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձեւաչափերում երրորդ երկրների մասնակցությանը, դա բացառապես կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցնեն Ադրբեջանն ու Հայաստանն են: Եվ մասնակցել հակամարտության կարգավորմանը, միջնորդ հանդիսանալ կամ մասնակցել ձեւաչափերում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել ԼՂ ճգնաժամն ու առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ