Հոկտեմբեր 24, 2020 11:35 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպությունը Ֆրանսիային նախազգուշացրել է՝ իսլամի սուրբ մարգարեի հասցեին վիրավորական հայտարարություններ անելու կապակցությամբ

Ուրբաթ օրը տարածած հայտարարությամբ, կազմակերպությունը խստորեն դատապարտել է իսլամի սուրբ մարգարեի հասցեին ուղղված Ֆրանսիայի իշխանությունների վիրավորական հայտարարությունները:

Հայտարարության մեջ Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է նաև իսլամի սուրբ մարգարեի հասցեին ուղղված ֆրանսիական որոշ լրատվամիջոցների և պաշտոնատար անձանց վիրավորական հայտարարություններն ու հրապարակումները և նշել, որ դրանց շարունակությունը կվնասի իսլամական երկրների հետ Ֆրանսիայի հարաբերություններին:

Վերջին տարիներին Ֆրանսիայում ավելացել են իսլամի և իսլամական սրբությունների նկատմամբ վիրավորական հայտարարությունների և քայլերի դեպքերը: Միևնույն ժամանակ, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով, աճել են նաև մուսուլմանների նկատմամբ գործադրվող ճնշումները:

Վերջին տարիներին ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը մի քանի անգամ  հրապարակել է իսլամի սուրբ մարգարեի վիրավորական ծաղրանկարները:

Ամսագրի այդ քայլը դատապարտվել է  իսլամական աշխարհի կողմից:

Մեկնաբանություններ