Հոկտեմբեր 24, 2020 16:45 Asia/Tehran
  • «Թալիշ Մեդիա». Թուրքիան Ադրբեջանին  հրահրել է  պատերազմ սկսել Հայաստանի դեմ

«Թալիշ Մեդիա» կայքը, «Թուրքիայի և Ադրբեջանի սիրախաղը» խորագրով հոդվածում գրել է, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել: Կայքը գրել է. «Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին զենքի մատակարաման հարցում փոխարինել Իսրայելին, սակայն գիտի, որ չի կարող նույն հարցում փոխարինել Ռուսաստանին: Այնուամենայնիվ, ոչ թուրքական և ոչ էլ իսրայելական արդիական սպառազինությունը չի կարող նշանակալից դեր խաղալ Լեռնային Ղարաբաղը գրավելու հարցում»:

Իրանի  հայերեն ռադիոժամի հաղորդման համաձայն, ադրբեջանալեզու կայքը գրել է.«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում բնակվող 130 հազար հայերը  որևէ կերպ պատրաստ չեն թույլ տալ, որպեսզի Ղարաբաղը կցվի  Ադրբեջանին և  պատրաստ  են զոհվել հանուն իրենց անկախության»:

«Թալիշ Մեդիա»-ն  գրել է, որ ղարաբաղյան պատերազմում հայերի դեմ կիրառվող  թուրքական ու իսրայելական սպառազինությունը, Բաքվին ցուցաբերվող Անկարայի քաղաքական աջակցությունն, ինչպես նաև հայերի դեմ կռվելու համար վարձկանների ներգրավումն ավելի են բարդացրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: 

Կայքը հավելել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, քանի որ հնարավոր չէ 130 հազար հայերի սպանել և ոչ էլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները կարող են նրանց ստիպել հպատակվել իրենց»:

Հոդվածագիրը հավելում է, որ Թուրքիան, որը վաղեմիր խնդիրներ ունի հայերի հետ, միջամտելով Լեռնային Ղարաբաղի հարցում, միայն ավելիէ  մեծացրել ատելությունն ու թշնամանքն իր նկատմամբ: Իսկ նման ատելությունը վերացնելու համար, երկար ժամանակ է պետք: 

 

 

Մեկնաբանություններ