Հոկտեմբեր 26, 2020 16:48 Asia/Tehran
  • Բաքուն քննադատել  է Ռուսաստանին Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու կապակցությամբ

Fox News- ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել է.«Ռուսաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան»:

Իլհամ Ալիեւը Ռուսաստանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունը Հայաստանին պատերազմի ընթացքում:

Ադրբեջանի նախագահն ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Բաքվի ու Երեւանի միջեւ պատերազմի մեկնարկից ի վեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Ռուսաստանին զորքեր ուղարկել Ադրբեջանի դեմ կռվելու համար»:

Նա արտաքին ուժերին նախազգուշացրել է չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը զենք է ուղարկել Հայաստան, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի և С-300 հակաօդային պաշտպանության համակարգ:

Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարող խոշորագույն ընկերություններից մեկն է ինչպես նաև Երևանի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ