Հոկտեմբեր 26, 2020 18:13 Asia/Tehran
  • Վաղաժամ ընտրություններին մասնակցել է շուրջ 59 միլիոն ամերիկացի

Վիճակագրական վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում շուրջ 59 միլիոն մարդ մասնակցել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը:

Ընդամենը 8 օր է մնացել 2020 թվականի նոյեմբերին 3-ին կայանալիք  ԱՄՆ նախագահական ընտրություններին: Առ այսօր, վաղաժամ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 58 միլիոն 600 հազար մարդ:

Ըստ հաղորդման՝ վաղաժամ քվեարկությանը դեմոկրատ ընտրողները ավելի բարձր մասնակցություն են ունեցել, քան հանրապետականները:  Քվեարկությանը մասնակցել է դեմոկրատների 51, իսկ հանրապետականների 31 տոկոսը:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ծավալները, որի հետևանքով մինչ այժմ մահացել է ավելի քան 230.500 մարդ, նահանգների մեծ մասի նահանգապետերը, վիրուսի տարածումը կանխելու նպատակով, ընդունել են  էլեկտրոնային քվեարկություն անցկացնելու որոշումը:

ԱՄՆ-ում վերջին ամիսներին անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական  թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Թրամփից:  

Պիտակ

Մեկնաբանություններ