Հոկտեմբեր 28, 2020 17:25 Asia/Tehran

ԱՄՆ-ի մայրաքաղաքում ոստիկանները հարձակվել են աֆրոամերիկացի երիտասարդի սպանության դեմ բողոքողների վրա: Այդ մասին հաղորդել է Հիլ լրատվական կայքը:

Հաղորդման համաձայն,  բողոքարարները հանրահավաք  են  անցկացրել Վաշինգտոնի ոստիկանության շենքի առաջ և բողոքել աֆրոամերիկացի երիտասարդի սպանության դեմ:

Քերոն Հիլթոնը սպանվել է ոստիկանության կողմից հետապնդվելիս:

Ֆիլադելֆիայում նույնպես ոստիկանը կրակել է երիտասարդ աֆրոամերիկացի Վալթեր Վալասի վրա  և սպանել նրան:

Վերջին ամիսներին ԱՄՆ ոստիկանության բռնությունների հետևանքով սպանվել են մի քանի աֆրոամերիկացիներ: 

Պիտակ

Մեկնաբանություններ