Հոկտեմբեր 28, 2020 19:50 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում  սով է սկսվել

Ամերիկացի ֆերմերների շրջանում սով է սկսվել՝ չնայած ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսական աջակցության ռեկորդային ծավալին, գրում է «Փրայմ»-ը՝ հղում անելով Reuters-ին:

ԱՄՆ-ում ավելի քան 54 մլն մարդ բախվել է պարենի պակասի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գյուղատնտեսական ոլորտին 18 մլրդ դոլար է տրամադրել այս տարվա հունիսին, սակայն միջոցների զգալի մասը հատկացվել է խոշոր ֆերմաներին, այլ ոչ թե փոքր տնտեսություններին:

Իրավիճակը բարդանում է ապրանքների գնաճի ֆոնին: Հունիսին հացի գինը բարձրացել է 20 տոկոսով, մսի գինը՝ 17 տոկոսով:

Քաղցածների թվի աճ է գրանցվել Վերմոնտում, Արեւմտյան Վիրջինիայում եւ Հյուսիսային Դակոտայում: Այդ նահանգներում 50 տոկոսով աճել է մարդկանց թիվը, ովքեր հայտարարում են, որ ուտելիքը պակասում է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ