Հոկտեմբեր 29, 2020 12:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նախատեսում է ընդլայնել բալիստիկ հրթիռների զինանոցը

ՌԴ-ին դիմակայելու նպատակով ԱՄՆ-ն նախատեսում ընդլայնել բալիստիկ հրթիռների զինանոցը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդատու Ռոբերթ Օ՛բրայանը հայտնել է այս երկրի բալիստիկ հրթիիռների ծրագրի ընդլայնման մասին: Նա ասել է.«Վաշինգտոնը դուրս է եկել միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների չտարածման պայմանագրից՝ INF-ից և ընդլայնելու է բալիստիկ հրթիռնների արձակման հետ կապված համակարգերն ու սպառազինությունը»:

Օ՛բրայանի ասելով ՌԴ-ին դիմակայելու համար ԱՄՆ-ն իր գերձայնային ու միջին հեռահարությամբ հրթիռները կտեղակայի Եվրոպայում:

2019թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն դուրս եկավ INF-ից:

ԱՄՆ-ն բազմիցս ՌԴ-ին մեղադրել է այս պայմանագրի խախտման մեջ, սակայն ՌԴ-ն բազմիցս խստորեն հերքել է այս մեղադրաքները՝ դժգոհություն հայտնելով ԱՄՆ-ի կողմից պայմանագրի խախտման կապակցությամբ:

Մեկնաբանություններ