Հոկտեմբեր 29, 2020 16:13 Asia/Tehran
  • Թրամփ. «Միացյալ Նահանգներում բացակայում է լրատվամիջոցների ազատությունը»

ԱՄՆ նախագահը իր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է.«Ամերիկյան լրատվամիջոցները կոռումպացված են և այստեղ բացակայում է լրատվամիջոցների ազատությունը»:

նա գրել է.«ԱՄՆ-ում լրատվամիջոցները չունեն ազատություն: Մենք միայն կեղծ լուրեր ենք լսում»:

«Վերջին երկու շաբաթների ընթացքում շատ է խոսվել այն մասին, թե ԱՄՆ-ում  որքան կոռումպացված են լրատվամիջոցները, ընդ որում, այժմ նույնը կարելի է ասել տեխնոլոգիական հսկաների վերաբերյալ, որոնք գուցե նույնիսկ ավելի վատն են»,-գրել է  Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում:

ԱՄՆ նախագահը պահանջել է չեղարկել «Ինտերնետի մասին օրենքի» 230-րդ մասը: Ինտերնետի օգտագործման մասին օրենքի այս մասն ապահովում է կայքերի հրատարակիչների անվտանգությունը:

Թվիթեր  սոցիալական ցանցը  բազմիցս  Թրամփի ուղերձները որակել է որպես մոլորեցնող տեղեկատվություն:
 

Մեկնաբանություններ