Հոկտեմբեր 29, 2020 17:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Ֆրանսիան կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման անհրաժեշտությունը

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ​​լուծման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույցում կոչ են արել Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանին անհապաղ դադարեցնել հրադադարի ռեժիմը և նվազեցնել լարվածությունը:

Լավրովն ու Լը Դրիանը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակվող հակամարտության կապակցությամբ, ընդգծելով տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու համար ներգրավված կողմերի քաղաքական կամքի կարևորությունը: 

Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում՝  Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ