Հոկտեմբեր 29, 2020 17:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը

Քննադատելով իսլամի մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակումը, ՌԴ նախագահի խոսնակն անընդունելի է համարել կրոնական համոզմունքների դեմ ուղղված անարգանքը:

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով Ֆրանսիայում իսլամի մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակման հետևանքով բռնությունների տարածմանը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է անարգալից քայլերից խուսափելու անհրաժեշտությունը:

Պեսկովը հավելել է.«Սրբություններին և հավատացյալներին  ուղղված անարգանքն անընդունելի է»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լկտի հայտարարությամբ հանդես գալով, ասել է,որ Ֆրանսիան կշարունակի իսլամի մարգարեի դեմ ծաղրանկարներ հրապարակել:

Մակրոնի այդ հակաիսլամական հայտարարությունն արժանացել է սուր քննադատություններըի: Աշխարհի բոլոր մուսուլմանները, իսլամական երկրների պաշտոնատարները և իսլամական հասարակությունները դատապարտել են Մակրոնի այդ հայտարարությունը: 

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան առջև հանրահավաք է անցկացվել:Ակցիայի մասնակիցները դատապարտել են իսլամի մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակումը: 

Պիտակ

Մեկնաբանություններ