Հոկտեմբեր 29, 2020 17:39 Asia/Tehran
  • Զախարովա. Ռուսաստանին    մտահոգում  է  ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավումն

Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից բերվող օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Ռազմական իրավիճակը պահպանվում է: Այս պայմաններում` իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով,  այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Վստահ ենք խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության հարցում»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ցավոք, հաջողություն չունեցավ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հասնելու միջազգային հանրության հերթական փորձը:

ԼՂ-ի (Արցախ) դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ