Նոյեմբեր 24, 2020 11:43 Asia/Tehran
  •  Իրանի և մի քանի այլ երկրների քաղաքացիների դեմ ուղղված ԱՄՆ-ի հերթական քայլը

Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր օրենք է սահմանել, որի համաձայն, առևտրային կամ զբոսաշրջային նպտակներով ԱՄՆ այցելելու մտադրություն ունեցող Իրանի և մի քանի այլ երկրների քաղաքացիներ, պետք է վճարեն 15 հազար դոլար գրավ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ այդ որոշումը, փորձնական կերպով կիրառվելու է դեկտեմբերի 24-ից մինչև 2021թ. հունիսի 24-ը:

Նախագծում ընդգրկված են 23 երկրների, այդ թվում 15 աֆրիկյան երկրների քաղաքացիներ:

Այդ օրենքը ԱՄՆ-ի հյուպատոսարանային գրասենյակների պաշտոնատարներին իրավունք է վերապահում առևտրային և տուրիստական նպատակներով ԱՄՆ այցելելու մտադրություն ունեցող ուղևորներից գանձել 5 հազար, 10 հազար և 15 հազար դոլարի գրավ:

Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, Թրամփը հակամիգրացիոն խիստ քաղաքականություններ է որդեգրել:

Պիտակ