Նոյեմբեր 24, 2020 18:11 Asia/Tehran

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Աղդամ քաղաքի պատմական մզկիթ: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Աղդամն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ինչպես հաղորդում է Ազարթաջ լրատվական գործակալությունը, Աղդամում ունեցած ելությում Իլհամ Ալիևն ասել է. «Ես այսօր Մեքքայից բերած սուրբ Ղուրանը նվիրել եմ Աղդամի մզկիթին»:

Ալիևը հավելել է.«Ես հայցում էի առ Աստված, որ ինձ տա զորություն, որպեսզի օկուպացիայից ազատագրենք մեր հողերը: Փառք եմ տալիս Աստծուն, որ լսեց իմ աղոթքները և ինձ ուժ տվեց»:

Քննադատելով  արևմտյան առաջնորդների դիրքորոշումը կապված  Ադրբեջանի տարածքում քրիստոնեական տաճարների պահպանման հետ, Ալիևն ասել է.«Տեսեք, թշնամին այս մզկիթում կով ու խոզ է պահել: Այս լուսանկարները տեղադրված են համացանցում: Զանգելանի ու Ջաբրայիլի մզկիթում խոզեր են պահել»:

Ալիևը հայերին մեղադրել է մզկիթները պղծելու մեջ: «Բաքուն չի անարգելու եկեղեցիները, այլ պահպանելու է որպես ազգային ժառանգություն»,- հավելել է նա: