ՌԴ ջրային տարածք ներխուժած ամերիկյան ռազմանավը հանդիպել է ռուսական ռազմանավի հետ
ՌԴ ջրային տարածք ներխուժած Ամերիկյան ռազմանավը հանդիպել է ռուսական ռազմանավի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ-ի ՊՆ-ն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական «Ծովակալ Վինոգրադով» ռազմանավը Սանկտ Պետերբուրգի ջրերում կանխել է USS McCain ամերիկյան ռազմանավի ներխուժումը ՌԴ ջրային տարածք:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ ռազմանավը խախտել է սահմանը՝ խորանալով 2 կմ, սակայն հանդիպելով ռուսական ռազմանավին, ստիպված է եղել լքել տարածքը:
Այս հայտարարության մեջ ասված է, որ ռուսական «Ծովակալ Վինոգրադով» ռազմանավը ռադիոկապի միջոցով «USS McCain» ամերիկյան ռազմանավին հորդորել է դուրս գալ ՌԴ երկրի ջրային սահմաններից:
Ռուսաստանի պաշտոնյաները նախազգուշացրել են Ռուսաստանի սահմաններում ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իրականացվող քայլերի մասին: