Նոյեմբեր 24, 2020 22:14 Asia/Tehran
  • Պուտինը հուսով է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման գործընթացին

Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման գործընթացին: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, Ղարաբաղում «ընդհանուր առմամբ իրավիճակը կայունանում է, հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը սկսում է աշխատել, որը օգնություն կտրամադրի տուժած տարածքների բնակիչներին, կվերականգնի ենթակառուցվածքները և պայմաններ կստեղծի նորմալ, խաղաղ կյանքի համար»:

« Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա և ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ