Չնայած Սենատի ընդունած բանաձևին, Ֆրանսիայի կառավարությունը դեմ է ԼՂ-ի անկախության ճանաչմանը
Այն բանից հետո երբ ֆրնասիայի Սենատը ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ճանաչումը չի բխում ոչ Ֆրանսիայի և ոչ էլ այլ երկրների շահերից:
Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի միակողմանի ճանաչումը չի բխում որևէ մեկի շահերից և ԼՂ-ի խնդրի կարգավորումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի բանակցությունների արդյունքում: Այսօր Հայաստանը և Ադրբեջանը առավել քան երբևէ ՄԻՆՍԿ-ի խմբի աջակցության կարիքն ունեն»:
Ֆրանսիայի պառլամենտի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում այդ երկրի ԱԳ նախարարն Ժան-Իվ Լը Դրիանը կոչ է արել ԼՂ-ի տարածաշրջանից դուրս բերել Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչներին:
Լը Դրիանը նշել է.«Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան ապացույցներ ներկայացնի ԼՂ-ում իր քաղաքականությունների փոփոխության մասին ու գործնական քայլեր կձեռնարկի ահաբեկիչներին տարածաշրջանից հեռացնելու համար»:
Ֆրանսիայի Սենատն ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել ԼՂ անկախությունը»:
Խորհրդանշական բանաձևի վավերացումը չի նշանակում, որ Ֆրնասիայի կառավարությունը ճանաչելու է ԼՂ-ի անկախությունը, սակայն այս քայլն ուղղված է Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությանը»: