Նոյեմբեր 26, 2020 17:04 Asia/Tehran
  • Ռուսաստան.Առանց Անվտանգության Խորհրդի հավանության, ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն անօրինական են

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը կոչ է արել քննել ու գնահատել Անվտանգության Խորհուրդը շրջանցող ԱՄՆ-ի ու Եվրամիության միակողմանի ու ապօրինի պատժամիջոցների արդյունքում աշխարհի երկրներին հասցված վնասները:

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, Վասիլի Նեբենզիան չորեքշաբթի օրը կայացած ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ասել է.«Ռուսաստանը ՄԱԿ-ին առաջարկում  է վերլուծել ու գնահատել ԱՄՆ և ԵՄ միակողմանի պատժամիջոցների արդյունքում տարբեր երկրներին պատճառված վնասները:

Նեբենզիան ընդգծել է.«ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված այս սահմանափակող քայլերն ու միակողմանի պատժամիջոցներն անօրինական են և լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար, և Միջին Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և նույնիսկ Եվրոպա մայրցամաքում հանգեցնելու են մարդասիրական իրավիճակի վատթարացմանը»:

Պիտակ