Նոյեմբեր 26, 2020 18:23 Asia/Tehran
  • Լավրով. Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են

Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։

«Երկրորդ կարգի» երկրների շարքը, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ կարող է համալրել նաև Բելառուսը։ Այսօր Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ավելացրել է նա։

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Նա նշել է, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ այսօր բարդ են։ Պատճառը ԵՄ մի շարք երկրների ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ