Նոյեմբեր 28, 2020 12:12 Asia/Tehran
  • Ինչի՞ մասին է վկայում  Իսրայելի դրոշի ծածանումը Երևանի նկատմամբ Բաքվի հաղթանակի տոնակատարությանը:

«Ազար թաջ» լրատվական գործակալությունը հատվածներ է հրապարակել սիոնիստական «Ջերուսալեմ փոստ»-ում հրապարակված հոդվածից և գրել. «Իսրայելի դրոշների ծածանումն Ադրբեջանի հաղթանակիօ տոնակատարության ժամանակ, վկայում է, թե որքան բաց է Ադրբեջանն Իսրայելի համար»:

Թերթը հավելել է. «Ադրբեջանը երկար տարիներ Իսրայելից գնել է անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի զենք և զինամթերք: Այս տեսանկյունից Իսրայելը դիտարկվում է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր: Իսկ դա վկայում է, որ երկու երկրների ռազմավարական հարաբերություններն այժմ կարող են զարգանալ և ամրապնդվել»:

Ըստ «Ազար թաջ»-ի՝ Իսրայելն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, որոնցից մեկը էներգակիրների և պաշտպանական արդյունաբերության առևտուրն է: Իսրայելը տեխնոլոգիական ոլորտում շատ բան ունի Ադրբեջանին  առաջարկելու համար:

Հարկ է նշել, որ «Ազար թաջ» գործակալությունը գրաքննության է ենթարկել «Ջերուսալեմ փոստ» - ի հոդվածի որոշ մասերը, որոնք վերաբերում են Իսրայելի հավակնություններին՝ Ադրբեջանի՝ որպես շիա և Իրանի հարևան երկրի նկատմամբ,   ինչպես նաև Իրանի հետ Իսրայելի թշնամանքին: