Նոյեմբեր 28, 2020 16:59 Asia/Tehran
  • Մարիա Զախարովա․ ԼՂ հակամարտության գոտում վարձկանների և նրանց ընտանիքների հարցով զբաղվում են զինվորականները

Ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի վարձկանների ընտանիքներին տեղափոխելու հարցին: Ինչպես նաև անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե Անկարան մեծ ներդրում է ունեցել ձեռք բերված պայմանավորվածությունների գործում, և որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կդառնան տարածաշրջանի խաղաղության երաշխավոր:

Վարձկանների ընտանիքների վերաբերյալ Զախարովան ասել է, որ այդ հարցով զբաղվում են զինվորականները, և այս պահին այլ մանրամասները չի կարող հայտնել:

«Զինվորականներն աշխատում են հակամարտող կողմերի և այն փորձագետների հետ, որոնք ունեն հնարավորություններ կամ տվյալներ՝ նշված հարցը լուծելու համար: Ճիշտ է, ձևակերպումս բարդ է, բայց այն ապացուցում է, որ հարցը գտնվում է մեր զինվորականների մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: 

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Զախարովան հիշեցրել է Վրադիմիր Պուտինի հարցազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, որ որոշ հարցերում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները գտնվում են հակադարձ բևեռներում, սակայն Կրեմլը մշտապես փորձում է գտնել այնպիսի շփման կետեր, որոնց միջոցով հնարավոր կլինի նպաստել ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարցերի կարգավորմանը:

araratnews.am

Պիտակ