Դեկտեմբեր 01, 2020 18:03 Asia/Tehran
  • Ստորագրվել է Ղարաբաղում ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի ստեղծման մասին համաձայնությունը

Ղարաբաղում ռուս-թուրքական դիտարկման համատեղ կենտրոնի ստեղծման մասին համաձայնություն է կայացել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ-ն:

Երեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է. «Մոսկվայի ու Անկարայի պետայրերի համաձայնությամբ, Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում»:

Հարկ է նշել, որ ըստ Ղարաբաղի խնդրի շուրջ կնքված համաձայնության, ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ ԼՂ-ի շրջանում միայն տեղակայվելու են ռուս խաղաղապահներ և ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված համաձայնությամբ Թուրքիայի ներկայությունը ԼՂ տարածքում նախատեսված չէ:

Պիտակ