Ալեքսեյ Նավալնին Եվրոպային կոչ է արել ռուս զինվորականների փոխարեն բոյկոտել այդ երկրի «ծեր օլիգարխներին»
Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Եվրախորհրդարանին կոչ է արել Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառել նպատակային պատժամիջոցները:
Նավալնին, ով վերջերս ծանր թունավորաման հետևանքով հայտնվել էր մահվան եզրին, Եվրախորհրդարանի անդամների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, կառույցին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ռուս օլիգարխների (կառավարության հետ համագործակցող կոռումպացված մեծահարուստներ) այլ ոչ թե ռազմական պաշտոնյաների նկատմամբ:
«Զինվորականների մեծ մասը Եվրոպայում ունեցվածք կամ արտասահմանյան բանկային հաշիվներ չունեն, որպեսզի պատժամիջոցներն ազդեն նրանց վրա», - ասել է Նավալնին, հավելելով, որ պատժամիջոցների պետք է ենթարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր երիտասարդ ու ծեր օլիգարխները:
Եվրամիությունը անցյալ ամիս պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի կառավարության մի խումբ պաշտոնյաների նկատմամբ, որոնք կասկածվում են Ալեքսեյ Նավալնիի սպանությունը նախապատրաստելու մեջ: Սակայն փորձագետները հայտարարել են, ԵՄ պատժամիջոցների երկար ցուցակում չի ներառվել որևէ ռուս օլիգարխ: