Դեկտեմբեր 03, 2020 11:11 Asia/Tehran
  • Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է պատերազմում Հայաստանի դեմ տարած հաղթանակի թվականը

Ադրբեջանի նախագահի հրամանագրով այս երկրի նախագահի գրասենյակը նոյմեբերի 10-ը հայտարարել է ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ հաղթանակի օր:

TRT գործակալության հաղորդմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարրել է, որ ամեն տարի նոյմեբերի 10-ին, Բաքվի Ազատության հրապարակում տեղի է ունենալու տոնական արարողություն և անցկացվելու է զինվորական շքերթ:

Այս հաղորդման համաձայն, Ադրբեջանի նախագահը հայկական ուժերի հսկողության տակ գնտվող շրջանների ազտագրման գործողությունների մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ը հայտարարել է զոհվածների մեծարման օր: 

Նոյեմբերի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կնքվեց համաձայնություն՝ ԼՂ շփման  գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Ըստ այս համաձայնության, հակամարտող կողմերի միջև վերջին բախումների ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքները հանձնվել են Ադրբեջանին: 

Հայերի մեծ մասը դժգոհ են այս համաձայնությունից և բողոքի ցույցերի անցկացմամբ պահանջում են  Փաշինյանի հրաժարականը: