Դեկտեմբեր 04, 2020 17:29 Asia/Tehran
  • Կրեմլ. Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը

Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը: Այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձեւերով: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ տարածքի պատկանելիությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձեւերով շատ վաղուց: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Բնականաբար, ոչ մի երկիր չի փոխել իր դիրքորոշումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, որ Ղարաբաղը չի ճանաչվել, այն չի ճանաչել նույնիսկ Հայաստանը»,-հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը: 

/news.am

Պիտակ