Պեկինը նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ պատժամիջոցների կապակցությամբ
Պեկինը հերթական անգամ զգուշացրել է ԱՄՆ-ին՝ չինական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ:
Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ չինական ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները՝ այդ երկրի բանակի հետ համագործակցելու պատճառաբանությամբ, անօրինական են և պետք է դադարեցվեն:
Նա հավելել է, որ Վաշինգտոնի այս քայլը կվնասի երկու երկրների հարաբերություններին և ԱՄՆ-ի շահերին ու հեղինակությանը:
Իր նախագահության ավարտին Թրամփի վարչակազմը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է SMIC էլեկտրոնային չիպերի արտադրությամբ զբաղվող և երկու այլ ընկերությունների, ինչպես նաև Չինաստանի խոշորագույն նավթային ընկերության CNOOC-ի անունը՝ այդ երկրի բանակի հետ համագործակցելու պատճառով:
Արդյուքնում, չինական ընկերություններն այլևս իրավունք չեն ունենա ներգրավել ամերիկացի ներդրողների ֆինանսական միջոցներն, իսկ Բայդենի իշխանության գալու նախօրեին երկու երկրների միջև լարվածությունը կսրվի: