Դեկտեմբեր 04, 2020 18:46 Asia/Tehran
  • Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը. Le Figaro

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է, որ չի կիսում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ բարեկամներն իրենք նման բան չեն խնդրում»:

Ինչպես փոխանցում է Le Figaro-ն, նման որոշումն, ըստ նախարարի, կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում. «Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- նշել է ֆրանսիացի նախարարը:

Հիշեցնենք, որ   Ֆրանսիայի Ազգային ժողովն՝ ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ