Հունվար 16, 2021 11:42 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռասայական խտրականության և սևամորթների նկատմամբ բռնության ֆոնին, ոստիկանը սպանել է Տեխասի սևամորթ քաղաքացու:

 Պատրիկ Ուորենի տան հսկիչ համակարգից վերցված կադրերում երեւում է, թե ինչպես է ոստիկանը նրան դուրս հանում դռնից, որից հետո լսվում է կրակոցի ձայն:

Հոգեկան հիվանդությամբ տառապող սևամորթ Պատրիկ Ուորենի ընտանիքը, որը օգնություն էր խնդրել ոստիկանից, վերջինիս խնդրել է չկրակել Ուորենի ուղղությամբ, սակայն ոստիկանը սպանել է տղամարդուն: 

52-ամյա սևամորթ տղամարդը,  ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

Ուորենի փաստաբան Լի Մերիտի խոսքով ՝ ոստիկանությունը հոգեկան հիվանդների խնդիրներով զբաղվող սպա ուղարկելու փոխարեն ուղարկել է մի աշխատակցի, որն այդ ոլորտում փորձ չի ունեցել և դիմել է զենքի գործադրման: 

Ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մի քանի տարիների ընթացքում, ոստիկանների կողմից քաղաքացիների սպանությունների թիվն աճել է: