ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ.Իրանն առաջատար է ահաբեկչության դեմ պայքարում
Հերքելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Իրանը կապեր է պահպանում Ալ Ղաիդայի հետ, ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Առկա տվյալների համաձայն՝ Իրանի իսլամական հանրապետությունն ինքը ահաբեկչության զոհ է և հանդիսանում է ահաբեկչական խմբավորումների դեմ լուրջ պայքարի առաջատարներից»:
ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մարիա Զախարովան հավելել է.«Ոչ միայն տեղեկություններ չկան Ալ-Ղաիդա խմբավորման հետ Թեհրանի հնարավոր կապի մասին, այլ Իրանն ազնիվ և լուրջ երկիր է ահաբեկչության դեմ պայքարում»:
Նա հստակեցրել է.«Կան փաստեր, որոնք վկայում են օրինակ Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների դեմ Իրանի լուրջ պայքարի ու մեծ ջանքերի մասին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ պաշտոնյաները լռում են ահաբեկիչների դեմ Իրանի մղած արդյունավետ պայքարի վերաբերյալ, և նրանց պահվածքը ցույց է տալիս,որ Վաշինգտոնը փորձում է թյուր կարծիք ձևավորել Իրանի իսլամական հանրապետության դեմ»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրերս հայատարարել է,.«Իրանն օգնել է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքերի ծրագրմանը: Ալ-Ղաիդան նոր կենտրոնավայր ունի և այն Իրանի իսլամական հանրապետությունն է»: