Փարիզն առավելագույնն է պահանջում ՀԳՀԾ-ից
Ֆրանսիայի արտգործնախարարը, միջամտողական հայտարարություն անելով, նշել է, որ ՀԳՀԾ-ի վերակենդանացումը բավարար չէ և անհրաժեշտ է Իրանի հետ բանակցել հրթիռային գործունեության ու տարածաշրջանային ներկայության շուրջ:
Sky News կայքի հաղորդման համաձայն, Ժան-Իվ Լե Դրիանը կիրակի օրը հայտարարել է. «Անհրաժեշտ է պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի Իրանը և Միացյալ Նահանգները վերադառնան միջուկային գործարքին»:
«Միջուկային գործարքի վերականգնումը բավարար չէ: Մենք պետք է լուրջ բանակցություններ անցկացնենք Իրանի տարածաշրջանային և բալիստիկ հրթիռների գործունեության վերաբերյալ»,- ասել է նա:
Շաբաթ օրը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան, «խորը մտահոգություն» են հայտնել Իրանի կողմից Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիք արտադրելու Իրանի որոշման կապակցությամբ և Թեհրանին կոչ արել վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին:
Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին, եթե պատժամիջոցները չեղարկվեն և ՀԳՀԾ-ով սահմանված Իրանի շահերն ապահովվեն: