Բայդենն իր երդմնակալության օրն ավելի քան 10 գործադիր հրաման է արձակեու և չեղյալ է հայտարարելու Թրամփի որոշ կարգադրություններ
Բայդենի նախագահության շրջանում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նորընտիր նախագահի աշխատանքային առաջին օրվա ծրագիրը:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի նախագահության շրջանում Սպիտակ Տան աշխատակազմի ղեկավար Ռան Քլեյնը հաղորդագրություն տարածելով, ներկայացրել է Բայդենի երդմնակալության օրվա ծրագիրը:
Նշելով, որ այդ օրը, Բայդենը ծանր աշխատանքային օր է ունենալու, Քլեյնը նշել է, որ նորընտիր նախագահը Սպիտան տանը ներկայության առաջին օրը մտադիր է ավելի քան տասը գործադիր հրաման արձակել:
Նախագահության առաջին օրվա ընթացքում Բայդենը նաև չեղյալ է հայտարարելու Թրամփի մի շարք կարգադրություններ:
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը նշել է, որ Բայդենի կարգադրություններից են լինելու մուսուլման մեծամասնություն ունեցող երկրներից դեպի ԱՄն ուղևորության և ներգաղթի արգելքների վերացումը, Փարիզի կլիմայական համաձայնությանն ԱՄՆ-ի վերադարձը, ուսանողների դաշնային վարկերի վճարման կասեցման երկարաձգումը, վտարումների և բռնագրավումների դադարեցումը և միջնահանգային ուղևորություններում և պետական վայրերում դիմակների կիրառումը պարտադիր դարձնող օրենքը: