2020-ին Միացյալ Նահանգներում զենքի վաճառքի ծավալներն աճել են
Հունվար 17, 2021 12:40 Asia/Tehran
ԱՄՆ-ում ներքին տարաձայնությունների սրման և ռասիզմի տարածման ֆոնին, 2020-ին զենքի վաճառքի ծավալներն աճել են: Անցած տարի ԱՄՆ-ում վաճառվել է 17 միլիոն զենք:
ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալներն աճում են կորոնավիրուսի պանդեմիայի տարածման և դեմոկրատների ու հանրապետականների միջև տարաձայնությունների խորացմանը զուգահեռ:
Ուրբաթ օրը կայանալիք Ջո Բայդենի երդմնակալության արարողության շեմին, ԱՄՆ-ում կիրառվող անվտանգության խիստ միջոցառումները վկայում են իրավիճակի լարվածության մասին:
Չնայած ցույցերի ժամանակ զենք կրելու արգելքին, մեծ թվով քաղաքացիներ հայտարարել են, որ Ջո Բայդենի երդմնակալության օրը զինված ցույցեր են անցկացնելու:
Իսկ պետական շենքերի և զբոսայգիների փակվելը վկայում է երկրում տիրող սարսափի մթնոլորտի մասին: