Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Կարս՝ մասնակցելու «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններին։
Փետրվարի 1-12-ը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կանցկացվեն։ Ինչպես հաղորդում Է Sputnik Ադրբեջանը, այդ մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ ադրբեջանցի զինծառայողները, որոնք մասնակցելու են թուրք-ադրբեջանական համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններին, արդեն մեկնել են Կարս:
Ադրբեջանա-թուրքական վերջին համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, անցկացվել էին 2020 թվականի օգոստոսին։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio