Հունվար 17, 2021 18:36 Asia/Tehran
  • Մայք Փենսի հակաիրանական հայտարարությունները

ԱՄՆ փոխնախագահը կրկնել է ամերիկացի պաշտոնատարների հակաիրանական անհիմն հայտարարությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեության վերջին օրերին,այդ երկրի փոխնախագահ Մայք Փենսը Կալիֆորնիայի Լեմուրի ավիաբազայում բարձր գնահատեց մասնավորապես Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը, ինչու չէ նաև սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու և պաղեստինցիների դեմ  նրա  անօրինական քայլերը ։

Փենսի խոսքերով՝ ԱՄՆ-ի նախկին կառավարության սխալ դիրքորոշման պատճառով  Իրանի հզորությունը վերականգնվեց ամբողջ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Իր նախագահության վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թափ է հաղորդել   Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման գործընթացին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Դիմադրության ճակատի հիմնական անդամներից մեկը, առանցքային դեր ունի տարածաշրջանում  ամերիկա-սիոնիստական դավադրություններին և գործողություններին դիմակայելու գործում: