Ստոլտենբերգ. Ռուսաստանն իրավունք չունի միջամտել ՆԱՏՕ-ին այլ երկրների անդամակցությանը»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտել այլ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Մամլո ասուլիսում, Յենս Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը վերաբերում է անդամակցության մտադրություն ունեցող պետություններին, իսկ Ռուսաստանն իրավունք չունի խառնվել այս գործընթացին կամ ընդդիմանալ դրան»:
Ստոլտենբերգը հերքել է այն հարցը, որ ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլայնումը հանգեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն նշել է, որ սխալ է խոսել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, քանի որ այդ երկրները ժողովրդավարական ճանապարհով իրենք են որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Վրաստանը և Ուկրաինան համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այս երկու երկրներն արդեն հայտնել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկությունը, իսկ Ռուսաստանը չի կարող արգելք հանդիսանալ այդ ճանապարհին»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: