Հունվար 20, 2021 11:45 Asia/Tehran

Չնայած Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ անվտանգության միջոցաոումների խստացմանը, Թրամփի զինված կողմնակիցները տարբեր քաղաքներում անկարգություններ են իրականացնում:

Russia Today լրատվական գործակալությանը կապված Raptoli գործակալությունը հաղորդել է, որ ցուցարարները հավաքվել են Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի, Միչիգան նահանգի կենտրոն Լանսինգ քաղաքի և Տեխասի կենտրոն  Օսթինի Կոնգրեսի շենքերի դիմաց:

Վերոնշյալ տարածքներում հավանական բռնությունները կանխելու նպատակով, տեղակայվել են մեծ թվով ոստիկանական ուժեր և խստացվել են  կառավարական շինություններիր անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Հունվարի 6-ին, Դոնալդ Թրամփի կողմնակիցները, հայտարարելով, որ նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունները կեղծվել են, ներխուժեցին Կոնգրեսի շենք, ինչի հետևանքով զոհվեց վեց մարդ:

Պիտակ