Հունվար 21, 2021 10:18 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է. «Ներքին ծայրահեղականությունը և ահաբեկչությունն ԱՄՆ-ի առաջիկա մարտահրավերներն են և մենք պետք է հաղթահարենք դրանք»:

Որպես ԱՄՆ 46-րդ նախագահ իր առաջին ելույթում, Բայդենն ընդգծել է ամերիկացիների միասնականության անհրաժեշտությունը, նշելով, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը պետք է արմատախիլ լինեն միասնության շնորհիվ:

Անդրադառնալով Կոնգրեսի դեմ Դոնալդ Թրամփի աջակիցների հարձակմանը, Բայդենն ասել է. «Այդ ամբոխը կարծում էր, թե կարող է լռեցնել ժողովրդի կամքը և  խարխլել ժողովրդավարության հիմքերը: Սակայն դա տեղի չունեցավ և  երբեք տեղի չի  ունենա»:

Խոսելով ԱՄՆ-ում սպիտակամորթների գերակայության և ներքին անվտանգության խնդիրների մասին, Բայդենն ասել է. «Մենք պայքարելու ենք այս խնդիրների դեմ»:

Անդրադառնալով կորոնավիորւսի դեմ իր կառավարության պայքարի ծրագրին, Ջո Բայդենն ասել է. «Ի վերջո, որպես մեկ միասնական ազգ, մենք պետք է կանգնենք այս համաճարակի դեմ»:

ԱՄՆ նորընտիր նախագահը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել  կորոնավիրուսի  400 հազար զոհերի հիշատակը:

Պիտակ