Հունվար 21, 2021 12:10 Asia/Tehran
  • Արիե Գութ.«Շուշին ադրբեջանցիների Երուսաղեմն է»

Ադրբեջանի կառավարության սիոնիստ խորհրդական և «Իսրայելում Ադրբեջանի տան» գործադիր տնօրեն (Օկուպացված Պաղեստինում Բաքվի ոչ պաշտոնական դեսպան) Արիե Գութը Շուշին բնութագրել է որպես ադրբեջանցիների երուսաղեմը:

Ազարթաջ գործակալությանը տված հարցազրույցում Արիե Գութն ասել է, որ Շուշին ադրբեջանիցիների համար այն նշանակությունն ունի ինչ Երուսաղեմը իսրայելացիների համար: Բաքվի իսրայելացի խորհրդականը նույնպես շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի դիրքի ու մակարդակի հարցում ուշագրավ նշականություն ունեն Թուրքիայի ու Իսրայելի արտադրության ԱԹՍ-ներն ու ՀՕՊ համակարգերը: 

Արիե Գութը Շուշիի մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նույնպես համարել է պատմական նշանակություն ունեցող խոսքեր և կրկնել է Ալիևի խոսքերը, որ ասել էր.«Մենք պատերազմելով գրավեցինք Շուշին և ոչ ոք հենց այնպես այս տարածքը մեզ չի հանձնել և բանակցություններն էլ ոչ մի նշանակություն չունեին»:

Արիե Գութին կարելի է համարել Իսրայելում Բաքվի ոչ պաշտոնական դեսպանը, ով խիստ հակահայկական դիրքորոշումներ ունի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի տարածքները բռնագրավելու հարցով շարունակ պաշտպանում է Հայաստանի հետ ռազմական առճակատման տարբերակը: