Հունվար 21, 2021 16:12 Asia/Tehran
  • Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Պեկինի դեմ շարունակվող թշնամական մոտեցման կապակցությամբ:

Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունին ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի  28 պաշտոնատար անձանց դեմ պատժմիջոցներ սահմանելու Պեկինի քայլը միանգամայն արդարացված և անհրաժեշտ է:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նախազգուշացրել է, որ հակաչինական քաղաքական գործիչները վճարելու են իրենց «խելագար քայլերի»  գինը

Հուա Չունինգն ընդգծելով Չինաստանի ազգային շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը, հավելել է. «Պեկինն ամերիկացիներին թույլ չի տա միջամտել Չինաստանի ներքին գործերին»:

Չինաստաննբ ավելի վաղ ԱՄՆ-ին հորդորել էր դադարեցնել   միջամտությունը Պեկինի, Թայվանի և Հոնկոնգի ներքին գործերին:

 

Պիտակ