Գերմանիան հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերադառնա ՀԳՀԾ
Առանց անդրադառնալու Եվրոպայի խոստմնադրժությանը և Սպիտակ տան խափանարարություններին, Գերմանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել,որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կվերադառնա ՀԳՀԾ:
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, գերմանական SWR2 Aktuel ցանցին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերադառնա ՀԳՀԾ:
Հեյկո Մաասը հավելել է.«Հուսով եմ, Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները կփոխվեն»:
Բայդենն ավելի վաղ խոստացել էր, որ հակառակ Դոնալդ Թրամփի քայլերի, ԱՄՆ-ն կվերադառնա բոլոր միջազգային պայմանագրերին:
Ջո Բայդենը մինչ այսօր հստակ չի հայտարարել ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր քաղաքականությունը:
Իրանի իսլամական հանրապետությունը հայտարարել է, որ չի ընդունի որևէ նախապայման կամ նոր պահանջ, ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կատարելու համար: