Մեկնարկել են ԵՄ-Թուրքիա բանակցությունները՝ վեճերը լուծելու համար
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է վեճը լուծելու համար Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու մասին:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելն ասել է «Որքան հնարավոր է շուտ պետք է սկսվեն Կիպրոս կղզու մասին բանակցությունները»:
Բորելը հավելել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը նույնպես պետք է կայուն և խաղաղ կերպով թուլանա:
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ 2020 թվականը լի էր խնդիրներով ՝ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններում:
Վերջին ամիսներին արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետախուզությունը լարվածություն է առաջացրել այդ երկրի և եվրոպական երկրների միջև:
Հունաստանը և Կիպրոսը, եվրոպական որոշ երկրների հետ միասին, ասում են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և լարվածություն առաջացնող, և նախազգուշացնում են Անկարային հետևանքների մասին: