Հունվար 22, 2021 09:28 Asia/Tehran
  • Քեթրին Էշթոն. Թրամփի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Իրանն այլևս չի հանձնվի

ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Քեթրին Էշթոնը, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Չաք Հեգելի հետ համատեղ հայտարարության մեջ, Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ ՀԳՀԾ:

Hill  կայքում հրապարակված հայտարարության մեջ, Էշթոնը և Հեգելն իրենց հակառակությունն են հայտնել այն պնդումներին, թե 2015թ ՀԳՀԾ-ն ստորագրելուց հետո, համաշխարհային իրավիճակը փոփոխության է ենթարկվել և ԱՄՆ-ն այլևս չի կարող վերադառանալ այդ ժամանակ կնքված միջուկային պայմանագիր:

Նրանք հայտարարել են, որ այդ պնդումները թերի են և դիմելով Ջո Բայդենի կառավարությանը, նշել են, որ Թրամփի վարչակազմի առավելագույն քաղաքականության դիմաց հաղթանակից հետո, Իրանն այլևս չի հանձնվի:

Հայտարարության մեջ, Էշթոնը և Հեգելն անդրադարձել են առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով Իրանից հրիթռային ծրագրի, տարածաշրջանային քաղաքականության և այլ հարցերի, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ավելի շատ զիջումներ ստանալու կողմնակիցների պնդումներին, նշելով, որ դրանք թերի են:

Նրանք հավելել են, որ ՀԳՀԾ  վերադառնալու կամ բանակցություններ սկսելու համար ցանկացած նախապայմանի առաջադրում, դատապարտված է ձախողման:

Վերջին օրերին, Ռուսաստանի և Չինաստանի պաշտոնյաները նույնպես, ԱՄՆ-ին կոչ են արել վերադառնալ ՀԳՀԾ: