Ֆրանսիայում բողոքի ցույց են իրականացրել հարյուրավոր ուսանողներ
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակի արդյունքում, հարյուրավոր ֆրանսիացի ուսանողներ, բողոքի ցույց են անցկացրել իրենց կենսապայմանների վատթարացման դեմ և պահանջել վերաբացել համալսարանները:
Փարիզում, Ստրասբուրգում, Լիլում, Թուլուզում և Ռենում փողոց դուրս եկած ուսանողները, բողոքելով կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով տնտեսական իրավիճակի վատթարացման և իրենց հոգեբանական ծանր վիճակի դեմ, պահանջել են վերաբացել համալսարանները:
Ուսանողները հայտարարել են, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կիրառված սահմանափակումների, համալսարանների փակվելու և մեկուսացման արդյունքում, իրենց մոտ ի հայտ են եկել հոգեկան առոջության հետ կապված խնդիրներ:
Կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած ճգնաժամի հետևանքով, ֆրանսիացի մեծ թվով ուսանողների մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, իսկ շատերն անգամ ինքնասպանության փորձ են արել: